ՀԱՊԿ առաջնորդները Դուշանբեում կայացած նիստում հաստատել են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինությամբ համալրելու ծրագիրը: Այս մասին ասված է գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի տեքստում։
Նրանք նաև համաձայնագիր են ստորագրել ռազմական ոստիկանության, ռազմական քննության, զինվորական դատախազության և դատարանների ստեղծման մասին:
Նաև երեք տարով երկարաձգվել են ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի լիազորությունները։ ՀԱՊԿ-ի մասնակիցները նաև հստակեցրել են Կենտրոնական Ասիայում զորակազմի օպերատիվ ծավալման պլանը՝ Աֆղանստանի իրադրության ֆոնին: Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը տեղի կունենա այս տարվա վերջին Երևանում։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը։