Ադրբեջանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց կներկայացնի Հայաստանի դեմ`Երևանի կողմից «ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» պարբերական խախտումների համար:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևին։
Նշենք, որ առկա են Բաքվի հանցավոր քաղաքականության և ադրբեջանական զինուժի վայրագությունների բազմաթիվ անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Եվ այդ բոլոր ապացույցները հայկական կողմը ներկայացրել է միջազգային տարբեր ատյաններին, իսկ նախօրեին՝ նաև ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարան։