Ընդդիմությունը որոշել է վերսկսել փողոցային պայքարը` ցույցերով և հանրահավաքներով:
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Երկիրն ապրում է ճակատագրական շրջան, մեր պետականությունը իրական վտանգի առջև է: Մենք քննարկումներ անցկացրինք և պլանավորեցինք մեր հետագա գործողությունները՝ համաձայնվելով վերսկսել փողոցային պայքարը»,- ասաց Սաղաթելյանը: