Եվրամիությունը պատրաստ է շարունակել աշխատանքը Ադրբեջանի և Հայաստանի հետ ` պատերազմի հետևանքները հաղթահարելու համար: Ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մեջբերում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«30 տարվա հակամարտությունը թողեց շատ խորը սպիներ: Ելնելով այսօրվա այստեղ լսածից, պետք է հիշել, որ պատերազմը սարսափելի բան է: Բայց նաև պետք է նայել ապագային: Եվ Եվրամիությունը դրա օրինակն է», – ուրբաթ օրը լրագրողներին ասել է Կլաարը Աղդամի տարածաշրջան կատարած այցի ժամանակ:
Նրա խոսքով ՝ Եվրամիությունը պատրաստ է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ կիսել պատերազմի հետևանքներըը հաղթահարելու փորձը:
«Մենք պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ` օգնելու գտնել այլ, ավելի լավ ապագա», – ավելացրեց Կլաարը: