«Իմ քայլը» խմբակցությունը միջնորդությամբ հետաձգվել է ԱԺ խորհրդի նիստը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմության կողմից նախագիծը վիճահարույց և հակասահմանարդկան համարելուն, Սիմոնյանը նշեց, որ չի բացառում, որ ընդդիմադիր գործընկերները քննարկումների փուլում միանան նախաձեռնությանը, որովհետեւ այն ևս մեկ հնարավորություն է քաղաքական դիրքորոշումների հստակեցման համար:
Նա հավելեց, որ այս նախագիծը նպատակ ունի լուծել ՀՀ-ում առկա դատական ճգնաժամը և այն անձնավորված չէ և ուղղված չէ ընդդեմ Հրայր Թովմասյանի։
Դիտարկմանը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ մինչև վերջ գնալու է, չի ընկրկելու, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չգիտեմ, թե ինքը մինչև վերջ ուր է գնալու, ես կարող եմ ասել, որ իր վերջին հարցազրույցում տեսա պարտված մարդու, որը նույնիսկ այսօր պատրաստ է ամեն ինչի, միայն թե այս իրավիճակն ինչ-որ ձևով հանգուցալուծվի և ինքը այդտեղից կարողանա իր շահը ստանալ»,-նշել է նա:
Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստանը» նշում է, որ իշխանությունները իրենց գործողություններով կարող են միջազգային հանրությունը տրամադրել Հայաստանի դեմ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ միջազգային գործընկերների արձագանքը ավելի շուտ կոչեր են լարվածության թուլացման, խաղաղության հաստատման:
Նա նկատեց, որ հայ ժողովուրդը մասնակցել է հեղափոխությանը փոփոխության համար, ոչ նրա համար, որ Հրայր Թովմասյանը 30 տարի լինի ՍԴ նախագահ։
Արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ ունի ընդունել հետևյալ օրենքները. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելը:
Դրանք նախատեսում մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով դարձնել ոչ պարտադիր,նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը
Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։