Կառավարությունն այսօր՝ հունվարի 30-ին, որոշեց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները համաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Նախատեսվում է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերապահել ձեռնարկատիրական գործունեության լաբորատոր հետազոտությունների և անալիզների, հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմման և տրամադրման, ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացման, հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրման և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցման մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցման, աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացման գործառությունները։