Ստրասբուրգում այսօր՝ հունվարի 27-ին, մեկնարկել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:
Նստաշրջանի օրակարգում են Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրությունը, Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ծավալուն զեկույցը, Լիբիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին վերաբերող, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանն առնչվող քննարկումներ։
Այսօր տեղի է ունեցել «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» խմբակցության նախագահի և փոխնախագահների ընտրությունը։
ԵԱԺԴ նախագահ է ընտրվել ֆրանսիական պատվիրակության անդամ Ժակ Մերը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում։