«Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին և կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության առիթով և անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին»,- գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար բացված սգո մատյանում գրառում կատարելիս։
Շարմազանովը կուսակցության անունից խաղաղություն, համերաշխություն և տոկունություն է մաղթել բարեկամ Իրանին և մեր ողջ տարածաշրջանին։