Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը մաղթել է նրան արգասաբեր աշխատանք իր պատասխանատու պաշտոնին և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է առավել խորացնել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները: Փոխվարչապետը, նշելով, որ Լիտվան առաջին երկրներից է, որ վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ընդգծել է այդ փաստի կարևորությունը մեր երկրի համար և շեշտել, որ համաձայնագիրը ևս նոր հնարավորություններ է ստեղծում համագործակցության ընդլայնման համար:
Դեսպանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում չօգտագործված ներուժն իրացնելու անհրաժեշտության մասին, և մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում փորձի փոխանակման կարևորության մասին: