Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստը սկսվեց ԱՄՆ Սենատին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման համար երախտագիտության խոսքով:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց ամերիկացի գործընկերներին՝ բանաձևի ընդունման համար։ Նա, մասնավորապես, նշեց, որ այս քայլով Միացյալ Նահանգները փաստացի միացել է ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային շարժմանը։