System of Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հանար: «Սա ԱՄՆ Սենատի պատմական քայլն է։ Ես իմ տատիկի եւ պապիկի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսին,-նման գրառում է արել Թանկյանը Թվիթերյան իր էջում` հավելելով,- ես ուզում եմ ասել, որ դրական փոփոխություններ կարող են տեղի ունենալ ամբողջ աշխարհում, եթե մենք պայքարենք դրա համար»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։