ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Դանիելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Վահե Դանիելյանի կենսագրությունը ծնվել է 1990 թ. մայիսի 12-ին Վանաձոր քաղաքում։
Կրթություն է ստացել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության և Կառավարման Դպրոցում ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում:
Աշխատել է Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում, ՀՀ արդարադատության նախարարությունում, ՀՀ Ազգային ժողովում։