ԱՄՆ Սենատը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այս մասին NBC-ի հետ հարցազրույցում ասել է փաստաթղթի հեղինակներից մեկը՝ սենատոր Թեդ Քրուզը։
«Հավանական է` մենք վերջապես կճանաչենք Հայոց ցեղասպանությունը, ինչի համար տարիներ շարունակ պայքարում եմ»,- ասել է Թեդ Քրուզը։
Փաստաթուղթը ներկայացվել է այս տարվա ապրիլին սենատորներ Թեդ Քրուզի և Ռոբերտ Մենենդեզի կողմից։
Սենատի կողմից բանաձևն ընդունելու ջանքերը երեք անգամ ձախողվել են այն մտավախությունների պատճառով, որ դրա ընդունումը սպառնալիքի տակ կդնի Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ զգայուն բանակցությունները։
ԱՄՆ Սենատը բանաձևը չընդունվեց, որովհետև Հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեմը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո կիրառեց բանաձևի՝ օրակարգ մտնելու ու քննարկելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29–ին ԱՄՆ–ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 405 կողմ և 11 դեմ, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց։ Բանաձևին կողմ են քվեարկել 223 դեմոկրատ և 177 հանրապետական կոնգրեսականներ: