Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԱԺ 10 պատգամավոր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Թբիլիսի կմեկնեն Եվրանեսթ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը,պատվիրակության անդամներ, ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը,Նարեկ Մկրտչյանը,Միքայել Զոլյանը,Նորա Առուստամյանը,Տարոն Սիմոնյանը: