Դայմլեր Կոնցեռնի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը երկու մեքենա (Mercedes Sprinter) է նվիրել Երևան քաղաքին: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում։
«Այս մեքենաները, միանալով արդեն առկա երեք այլ մեքենաներին, կծառայեն քաղաքում աղբի տեսակավորման գործին՝ վարչական շրջաններից հավաքելով թղթե թափոնները»,-նշվում է գրառման մեջ:
Քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատուներին: «Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է»,-եզրափակվում է գրառումը։