Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որից պարզ է դառում, որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի:
Խոսնակը մասնավորապես նշել է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:
Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը»:
Մեր թղթակիցը կապ հաստատեց պարոն Կարապետյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք մամուլում շրջանառվող տեղեկատվությունն առ այն, որ Ավետ Պողոսյանը ՀԱԿ կուսակցության վարչության անդամ է՝ համապատասխանում է իրականությանը թե ոչ, Երևանի քաղաքապետի խոսնակը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ներկայումս Ավետ Պողոսյանն անկուսակցական է, իսկ մամուլում շրջանառվող լուրերն՝ ապատեղեկատվություն։ Ճշգրտող այն հարցին, թե գուցե նախկինում է եղել կուսակցության անդամ, պարոն Կարապետյանն ընդգծեց, որ Ավետ Պողոսյանի կյանքի մանրամասներին չի տիրապետում։