ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ալբանիայի Հանրապետության նախագահ Իլիր Մետային՝ Տիրանայի մերձակայքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
Ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 20, վիրավորվել՝ 600 մարդ։
Արմեն Սարգսյանը զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթել է ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել 9-10 բալանոց երկրաշարժ։ Էպիկենտրոնը եղել է Տիրանայի և մեծությամբ երկրորդ քաղաք Դուրեսի միջև։