ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Ամերիկյան հայկական համագումարը։
Ըստ աղբյուրի՝ այս բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ ոգեկոչելով Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը՝ ընդգծելով, որ կրթության միջոցով Կոլումբիայի շրջանի բնակիչներն ավելի են տեղեկանում Հայոց ցեղասպանության մասին։