ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ 15 օր նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամները դադարեցնում են նստացույցը։ Այս մասին փոխանցում է News.am-ը։
Ինչպես հայտարարել են ՀՅԴ երիտասարդները, իրենք կսպասեն, մինչ նախարար Արայիկ Հարությունյանը վերադառնա արտասահմանյան գործուղումից, որից հետո նրան կհրավիրեն հրապարակային բաց քննարկման։
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդական միության անդամները նախարարությունների շենքի մոտ նստացույց էին անում արդեն 15 օր՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը` այն հիմնավորելով նախարարության վարած քաղաքականությամբ, վերջին շրջանում նախարարության տրամադրած ֆինանսավորումներով։