Վայոց ձորը նոր մարզպետ ունի։ Մարզի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Արարատ Գրիգորյանը։ Արարատ Գրիգորյանը կփոխարինի մարզի նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանին ։
Այս մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 31- ի նիստում։
Հիշեցնենք , որ սեպտեմբերի 23- ին մարզի նախկին ղեկավար Տրդատ Սարգսյանը հայտարարել էր , որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել ծեծկռտուքի միջադեպի հետևանքով։ Հոկտեմբերի 7- ին Տրդատ Սարգսյանը հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել։