Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արսեն Բաբայանին կալանավորելու որոշմանը: Իր ֆեյսբուքյան էջի գրառման մեջ նա մասնավորապես նշել է. «Արսեն Բաբայանին կալանավորելու որոշումը երկրում տիրող վակխանալիայի դրսևորումներից է. Սակայն, ի տարբերություն Հին Հռոմի, երբ վակխանալիաները տևում էին ընդամենը մի քանի օր, Հայաստանի դեպքում գործ ունենք պերմանենտ, խրոնիկ դարձած արատավոր խրախճանքի հետ»:
Հայտարարության շարունակության մեջ Արմեն Աշոտյանն Արսեն Բաբայանին համարում է հերթական քաղբանտարկյալը և վստահություն է հայտնում, որ նա վերջինը չէ: