Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության» խորագրով համաժողովի շրջանակներում Արցախում գտնվող Բելգիայի, Կիպրոսի և Չեխիայի պատվիրակությունների անդամների հետ, որոնց կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Բելգիա, Արցախ-Կիպրոս և Արցախ-Չեխիա կապերին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական պարգևներ է հանձնել երեք պատգամավորի: