ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հոկտեմբերի սկզբին այցելել է Ղազախստանի Հանրապետություն և մասնակցել Վիեննայի Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի 8-րդ ամենամյա վեհաժողովին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը:
Քննարկման օրակարգում են եղել կոռուպցիայի կանխարգելման, միջազգային փորձի, ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված հարցերը:
Այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն առանձին հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն գործակալության նախագահ Ալիկ Շպիկբաևի հետ, որի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները, այդ ուղղությամբ ձեռնարկած և ապագայում նախատեսվող քայլերը, ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման հնարավորությունները, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանն ուղղված հիմնական արդունավետ գործողությունների իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության երկկողմ համագործակցության հեռանկարները: