Գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդմանը: Նա իր ֆեյսբության էջում գրել է.
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանը, հոկտեմբերի 4-ին, հանցագործության մասին հաղորդում է փոխանցել Գլխավոր դատախազությանը ՝ քրեական իրավական գնահատական տալու համար Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործունեությանը: