Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հրավերով Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Այս մասին նախարարը հայտնում էիր Ֆեյսբուքյան կայքէջում կատարած գրառման միջոցով։
Սուրեն Պապիկյանը համաժողովի շրջանակներում մասնակցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և մասնակից երկրների ոլորտային գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների միջև հանդիպմանը։
Բացի ղեկավարների հետ հանդիպումից, համաժողովի ժամանակ նախարարը հանդիպել է նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի հետ քննարկել է Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների հետ կապված մի շարք ընթացիկ հարցեր։