Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը։ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի աշխատանքերին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Որպես ԵԱՏՄ-ում նախագահող և հյուրընկալող երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը հադես եկավ ողջույնի խոսքով։
Նիկոլ Փաշինյանը ողջունեց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի մասնակիցներին՝ նշելով, որ սա Հայաստանի համար նշանակալի իրադարձություն է։
ՀՀ վարչապետը նշել է, որ նիստի անցկացումը ևս մեկ հնարավորություն է կառույցի ներսում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու համար:
«Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք միտված ենք ԵԱՏՄ-ում առավելագույն արդյունավետ աշխատանքի: Մենք կրկնակի ուրախ ենք այսօր, քանի որ այս նիստին մասնակցելու են նաև 2 երկրների՝ Իրանի և Սինգապուրի առաջնորդները, որոնց հետո ազատ առևտրի ռեժիմ սահմանելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։