Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ շնորհավորելով հրեական Ամանորի՝ Ռոշ ա Շանայի առթիվ:
Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը
Նախագահ Արմեն Սագսյանը շնորհավորական իր ուղերձում հանդես է եկել բարեմաղթանքներով՝ ուղղված Իսրայելի նախագահ՝ Ռեուվեն Ռիվլինին՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ հրեա ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։