Սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի (IIA Armenia) աջակցությամբ կազմակերպված Ներքին աուդիտի 3-րդ միջազգային կոնֆերանսը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կոնֆերանսին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ:
Միջազգային կոնֆերանսի ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգությանն առնչվող խնդիրներ, պաշտպանական գերատեսչություններում պետական գնումների հետ կապված ռիսկերն ու արդյունքի գնահատման չափորոշիչները (KPI):