Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ իրականացրած և մեր դիրքապահների կողմից սպանված ադրբեջանցի զինծառայողն Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի (Յաշմա) զինծառայող էր։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ Տիգրան Աբրահամյանի գրառման՝հայ դիրքապահների ուղղությամբ հարձակումն իրականացվել է Ադրբեջանի հատուկ նշանակության բրիգադի զինծառայողների կողմից, սակայն ՊԲ դիրքապահներին հաջողվեց այն հետ մղել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: