Աֆղանստանի խորհրդարանի պատվիրակությունը պատրաստ է Երևանում մասնակցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովին՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Միր Ռահման Ռահմանը: Այս մասին հայտնում է «Риа Новости»-ին։
Ռահմանին Վոլոդինի հետ բանակցությունների ընթացքում ասել է, որ իրենք նույնպես համաձայն են և կմասնակցեն Հայաստանում անցկացվող վեհաժողովին։
Բացի դրանից Ռահմանին նշել է, որ Աֆղանստանի պատվիրակությունը պատրաստ է Ռուսաստան ևս այցելել, երբ հրավեր ստանա:
«ՄԵնք ցանկանում ենք, որ մեր հարաբերություններն ավելի ամրապնդվեն ու ընդլայնվեն», – ընդգծել է Ռահմանին:
Նշենք, որ Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահի խոսքով՝ Աֆղանստանը հոկտեմբերին կմասնակցի նաև Ստամբուլում կայանալիք տարածաշրջանային անվտանգության խորհրդարանական խորհրդաժողովին: