Սեպտեմբերի 20-ի գիշերը անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Մամմադով Էլյարբեյ Բեյգալը օղլուն (Məmmədov Elyarbəy Beyqalı oğlu): Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտնած տեղեկություններին։
Աղբյուրում նշվում է, որ Մամմեդովի մասին դեռևս այլ տեղեկություններ հայտնի չեն։
2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 29 կորստի մասին։