Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: