Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունից։
Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։