Թբիլիսիում ընթացող տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված 5-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը Վրաստանին առաջարկել է մտածել առանց Հարավային Օսիայի և Աբխազիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։
Այս հարցին անդրադարձել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին՝ նշելով, որ գիտաժողովի ժամանակ տեղի ունեցող քննարկումները չեն նշանակում, որ ՆԱՏՕ-ն փոխել է Վրաստանի նկատմամբ իր քաղաքականությունը կամ հակառակը։
«Այն մարդիկ, ովքեր քննարկումներ էին ծավալում այդ թեմայի շուրջ մեծ գիտելիքներ ու փորձ ունեն և առաջարկում էին Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր հնարավոր տարբերակները։ Ամեն դեպքում մենք նախընտրում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին տարածքային ամբողջականության սկզբունքի հիմքով »,- նշել է փոխխոսնակը։
Քննարկումներին անդրդարձել է նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ քննարկումներն անիմաստ են, ոչ ժամանակին և ՆԱՏՕ-ին դեռևս չի հետաքրքրվում այդ թեմայով։
«Շուտով ՆԱՏՕ-ի ատլանտյան խորհուրդը կբացվի Վրաստանում, որը կնպաստի ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև համագործակցության ուղիների ընդլայմանը՝ ընդհուպ մինչև Վրաստանին կօգնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»- նշել է հատուկ ներկայացուցիչը։