Սեպտեմբերի 9-ին Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի կայազորի երկկողմ եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Զորավարժությունների առաջին փուլում զորամիավորումներն ու գործնական գործողությունների մասնակից զորամասերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու նպատակով հանվել են տեղակայման վայրից ուսումնամարտական տագնապով և դուրս բերվել զորավարժությունների շրջաններ:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը: