Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ:
Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է մեր երկու ժողովուրդների բարեկամությունը: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հետագա փոխգործակցությունը հնարավորություն կտա իրականացնել նոր համատեղ ծրագրեր և բացահայտել երկկողմ հարաբերությունների ողջ ներուժը: