«Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը։ Փոքր և միջին բիզնեսի ոլորտում համագործակցությունը չափազանց կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար»,- նշել է Սամվել Կարապետյանը։
«Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպության նպատակն է ամրապնդել երկու երկրների գործարարների միջև առևտրատնտեսական կապը։ «Տաշիր» ընկերությունը բավականին երկար ժամանակ է, ինչ աջակցում է Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցությանը։ Այս ընկերակցությունը կօգնի միավորել գործընկերների ջանքերն առևտրային փոխհարաբերությունների ամրապնդման գործում։
Հիշեցնենք, որ «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիրներն են «Տաշիրի» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյան, «Տաշիր» ընկերության կողմից վերահսկվող Ֆորա-բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր» ընկերության առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, գինիներ ներմուծող «Լուդինգ»-ի համասեփականատեր Արմեն Շահազիզյանը և ուրիշներ: