Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք տնտեսվարողները կարող են աշխատել առանց ՀԴՄ սարքերի, որոնց ձեռքբերման հետ կապված վերջին շրջանում որոշակի խնդիրներ էին առաջացել, ասաց, որ ՊԵԿ-ը տնտեսվարողների նկատմամբ վարչարարություն իրականացնում է հիմնականում մոնիթորինգային գործիքակազմով, իսկ տուգանքի սանկցիան լինում է կիրառման վերջին գործիքը, որից ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում։
Դավիթ Անանյանն ասում է, որ ինքը, որպես ՊԵԿ նախագահ, իրավունք չունի իր աշխատակիցներին հրահանգի, որ, օրինակ, գնան տեսնեն ՀԴՄ կանոների շահագործման խախտումներ կան կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն իրականցվում է, թե ոչ։ Այդպիսի հրահանգ տալն իր կողմից կլինի օրենքի խախտում և վարչարարության սխալ իրականացում։
Իրավիճակը, որ կառավարությունը կոչ է անում ներդրումներ ու բիզնես իրականացնել, բայց ներդրում իրականացրած տնտեսվարողները չեն կարողանում գործունեություն ծավալել ՀԴՄ չունենալու պատճառով՝ ՊԵԿ նախագահն անվանեց շարքային և տրամաբանական՝ ավելացնելով, որ ինքը նաև բիզնեսին է ինչ-որ տեղ հասկանում:
ՊԵԿ նախագահը նշեց, որ այս տարվա փետրվարի 28-ի դրությամբ՝ ՊԵԿ-ը նոր բացված բիզնեսին ՀԴՄ սարք չունենալու համար չի տուգանի:
ՊԵԿ նախագահը նշեց , այս պահին 9 կազմակերպություն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցնում են, որ առաջին խմբաքանակը սեպտեմբերի երկրորդ կեսին հասանելի կլինի։
Դավիթ Անանյանը շեշտեց, որ եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է գործունեություն ծավալել մինչև ՀԴՄ ձեռք բերելը։ ՊԵԿ-ը կայցելի տնտեսվարողին մոնիթորինգային վարչարարություն կիրականցնեն՝ զերծ մնալով տուգանելուց։