«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղաքական խորհրդի և մեծամասնության նիստից հետո տրված հարցազրույցի ժամանակ «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանաշվիլին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Գիորգի Գախարիային:
Նշենք, որ Գիորգի Գախարիան 2017 թվականի նոյեմբերի 13-ից զբաղեցնում է ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի պաշտոնները, իսկ 2019 թվականի մայիսից նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ երեկ իր Ֆեյսբուքյան կայքէջում Վրաստանի արդեն նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն տարածեց հայտարարություն, ըստ որի՝ նա լքում է Վրաստանի վարչապետի պաշտոնը: