Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիան շարունակում է տանկեր և զինամթերքով բեռնված զրահամեքենաներ ուղարկել դեպի Սիրիայի սահման։
Տեղեկությունների համաձայն, զինտեխնիկան ուղարկվել է Սիրիայի հետ սահմանային Հաթայ նահանգի Անթաքիա քաղաք։
Թուրքիայի կողմից նմանատիպ գործողության նպատակը թուրքական սահմանային ռազմական ստորաբաժանումներում տեղակայված ուժերն ավելի ամրապնդելն է: