Երևանում ՀՀ ԱԱԾ կողմից, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի համակարգմամբ օգոստոսի 29-ին կազմակերպվել և անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային վարժանք։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Հրամանատարաշտաբային վարժանքին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հատուկ ծառայություններն ու անվտանգության մարմինների ներկայացուցիչները:
Միջոցառումն անցկացվում է այս տարվա սեպտեմբերի 25-26-ին՝ Հայաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժության նախապատրաստման շրջանակներում:
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածությանն առնչվող հարցեր: