Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
Ռոհանիի խոսքով Իրանը հանդես է գալիս բանակցությունների իրականացման ու շարունակականության ապահովման օգտին և եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում է երկխոսություն վարել, նա պետք է նախևառաջ հանի բոլոր պատժամիջոցները։
Ռոուհանիի կարծիքով Իրանի դեմ պատերազմը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»:
«Իրանի հետ խաղաղությունը խաղաղության մայրն է, իսկ Իրանի դեմ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»,-ասել է Ռոհանին։
Իրանի նախագահը «ռազմավարական սխալ» է համարել ԱՄՆ-ի դուրս գալը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։