Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան: Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մինչ մեկնումը զորամիավորման հրամանատարությունը հրահանգավորել է անձնակազմին առաքելության առանձնահատկությունների վերաբերյալ և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն: