Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և երկրի ղեկավարությանը կոչ է արել հրապարակավ ներողություն խնդրել Ռուսաստանից՝ ագրեսիայի և վրացական տարածքների բռնազավթման մասին արտահայտությունների համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Վոլոդինի կարծիքով՝ Վրաստանի բացասական վերաբերմունքն անընդունելի է երկու երկրների միջև՝ տնտեսական, զբոսաշրջային և պատմական կապերի առկայության պարագայում։
Պետդումայի խոսնակն ընդգծել է, որ Ռուսաստանը «շատ բան է անում» Վրաստանի համար։ Նրա խոսքով՝ Վրաստանի ապրանքաշրջանառությունում միայն Մոսկվայի մասնաբաժինը հանրապետության ամբողջ ՀՆԱ-ի 20 տոկոսն է կազմում։
Վոլոդինը նաև ընդգծել է, որ այդպիսի վերաբերմունքն անընդունելի է «երկրի կողմից, որը Ռուսաստանից բարիքից բացի ոչինչ չի ստացել»։