Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով է հրավիրվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է, որ նիստը կկայանա երկուշաբթի, ժամը 13-ին, և Կարեն Կարապետյանը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին։
Հիշեցնենք՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 27-ին։