24News-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին, իսկ մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, նախկին պաշտոնյան կներկայանա ԱԺ՝ մասնակցելու ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին:
Ավելի վաղ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատել էր, որոր նիստը կկայանա երկուշաբթի, ժամը 13-ին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին։