Եռակողմ հանձնաժողովը չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի հարցը:
Այս մասին սեպտեմբերի 20-ին Երևանում լրագրողներին հայտնեց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի հարցը չի քննարկվում: Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը»,- ասել է Օվերչուկը: