Ղարաբաղյան հակամարտությունում չեզոքության դիրքորոշումից հրաժարվելու և Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կոչով Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նոյեմբերի 4-ին նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին Twitter-յան գրառմամբ հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի նախագահ Գի Տեսիեն:
Նա հրապարակել է 40 պատգամավորի ստորագրությամբ նախագահ Մակրոնին ուղղված իր նամակի տեքստը։
📨J'ai adressé aujourd'hui un courrier, cosigné par 39 de mes collègues, à @EmmanuelMacron pour l'interpeller au sujet de la situation au #HautKarabagh
La France se doit aujourd'hui de sortir de sa position de neutralité dans ce conflit !#RecognizeArtsakh #HautKarabagh 🇦🇲🇫🇷 pic.twitter.com/oHNPiAupo7— Guy Teissier (@guyteissier) November 6, 2020