Ես պարոն քաղաքապետին անվստահություն չեմ հայտնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու, գործող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա նշեց, որ լոկ իր համաձայնությունն է տվել ընտրվելու դեպքում պաշտոնավարելու առնչությամբ։
Նա նշեց, որ անձամբ գոհ է Մարությանի աշխատանքից, իսկ քաղաքապետի պաշտոնում կպաշտոնավարի, քանի որ պետք է ավարտին հասցնել 2018 թվականին սկսված ծրագրերը։
Մեկնաբանելով քաղաքապետի խոսքերը, թե 30 տոկոս աղքատության պայմաններում անթույլատրելի է ԱԺ նախագահի՝ 200 000 դոլարանոց մեքենայի գնումը, Սարգսյանն ասաց, որ կիսում է կարծիքը։
Բոլոր քաղաքական թիմերն էլ իրենց պաշտոնավարման որոշակի փուլում սխալներ ունենում են, մեկնաբանեց նա։
Հարցին, թե որքան ժամանակով է գալիս պաշտոնավարման, Սարգսյանն ասաց, որ կպաշտոնավարի մինչև ժամկետի ավարտ։
Մանրամասները՝ տեսանյութում։