10 տարեկան տղան թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանի հանրահավաքի ամբիոնից դավաճան է անվանել, գրում է Cumhuriyet-ը:
Հաղորդվում է, որ Տրապիզոն քաղաքում ենթակառուցվածքային օբյեկտների բացման արարողության ժամանակ Էրդողանը տրիբունայում բարձրախոսը հանձնել է երեխային, որին մինչ այդ խաղալիք են նվիրել: Տղան ասել է. «Ով է այդ բայ Քեմալը [Քըլըչդարօղլուն] իմ հորեղբայր նախագահի առաջ։ Նա դավաճա՛ն է, դավաճա՛ն։ Իսկ այս մարդը լավագույնն է»։ Տղան կոչ է արել նոր ընտրություններում քվեարկել Էրդողանի օգտին։
Ընդ որում, Թուրքիայի առաջնորդի և նրան շրջապատող նախարարների մոտ դա ժպիտ է առաջացրել։ Պարբերականը պնդում են, որ միջոցառումից հետո Էրդողանը շփվել է երեխայի հետ։
Սոցիալական ցանցերում Էրդողանին կոչ է արվել երեխաներին չօգտագործել «իրենց կեղտոտ քաղաքականության համար»։